Այսօր: Երեքշաբթի, 16 Ապրիլի 2024թ.
Քաջարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 60
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 17-Ն
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Քաջարան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Քաջարան, 0285-3-21-51, qajarancity@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

27 ապրիլի 2020 թվականի N 17-Ն

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 49-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ և ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների դրույթներով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով,   համայնքի ավագանին որոշման նախագծի քվեարկության արդյունքներով որոշում է՝   

1. ՀՀ Սյունիքի մարզի, Քաջարան համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի 2020թ տեղական տուրքերը, վճարների տեսակները եվ դրույքաչափերը հաստատելու մասին» թիվ 49-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները.

ա) Որոշման թիվ 3 հավելվածի աղյուսակը լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ ավելացնելով նոր՝ 18) և 19) տողերով.

 

18)

Ընտանեկան գերեզմանի կազմակերպման համար մինչև 12 ք.մ. հողատարածքի տրամադրումը անվճար, 12 ք.մ. գերազանցող  /առավելագույնը 10 քմ/ յուրաքանչյուր քառակուսի մետրի համար տրամադրվող  հողատարածքի յուրաքանչյուր  քառակուսի մետրի  համար

5.000

/հինգ հազար/

5.000

/հինգ հազար/

19)

Համայնքի վարչական տարածքում գտնվող խանութներում և կրպակներում հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի, մանրածախ առևտրի կետերում կամ ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման և նորոգման ծառայության օբյեկտներում տեխնիկական հեղուկների վաճառքի թույլտվության համար օրացույցային տարվա համար

60.000

/վաթսուն հազար/

60.000

/վաթսուն հազար/

 

բ) Որոշման թիվ 5 հավելվածի աղյուսակը լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ ավելացնելով նոր 9 և 10 կետերով.

9. Հաստատել համայնքի սեփականություն համարվող գույքը վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրման դեպքում 1 քառ.մետրի համար ամսական վարձավճարի չափը` ըստ գույքի գտնվելու վայրի և նշանակության`

Վարձավճարի ամսական չափը 1 քառ. մետրի համար, ըստ տարածագնահատման գոտիների /դրամ/

 

Տրամադրվող գույքի նշանակությունը      

X

XI

XVI

1

Հասարակական նշանակության տարածքներ

1000

800

400

2

Բնակելի նշանակության տարածքներ

800

400

300

3

Արտադրական նշանակության տարածքներ

600

300

200

10. Վարձակալությամբ տրամադրվող գույքի օգտագործման համար կողմերի առաջարկությամբ և /կամ/ համաձայնությամբ կարող է սահմանվել վարձավճարի այլ չափ`  սույն որոշմամբ հաստատված վճարների չափից ոչ պակաս: 

2.    Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից:


Կողմ -8

ԱՆԴՐԵԱՍՅԱՆ ԱՐՄԵՆ

ԱՌԱՔԵԼՅԱՆ ՍԱՍՈՒՆ

ԻՍՐԱՅԵԼՅԱՆ ԳԱՐԻԿ

ՀԱԿՈԲՅԱՆ ԱՐՄԵՆ

ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ԿԱՐԵՆ

ՄԱԿԻՅԱՆ ԿԱՐԻՆԵ

ՍԱՂԱԹԵԼՅԱՆ ԷՐԻԿ

ՍՏԵՓԱՆՅԱՆ ԴԵՐԵՆԻԿ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԱՆՎԵԼ ՓԱՐԱՄԱԶՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Քաջարան, Լեռնագործների 4
0285-3-21-51
qajarancity@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50822043@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՔԱՋԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner