Այսօր: Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024թ.
Քաջարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 33
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 325-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Քաջարան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Քաջարան, 0285-3-21-51, qajarancity@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 հոկտեմբերի 2019 թվականի N 325-Ա

ՎԱՐՉԱԿԱՆ ՏՈՒՅԺ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Քննելով ՀՀ Սյունիքի մարզի  Քաջարան համայնքում <<Տելիա-Մայնինգ>> ՍՊԸ-ի կողմից կատարված վարչական իրավախախտման վերաբերյալ Քաջարանի    համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողի վերահսկողության, կոմունալ տնտեսության  կողմից 2019 թվականի հոկտեմբերի 14-ին կազմված թիվ 21արձանագրությունն ու կից փաստաթղթերը

 

 

պարզեցի`

 Վարչական իրավախախտում կատարած <<Տելիա Մայնինգ>> ՍՊ ընկերությունն Քաջարան համայնքի Գետիշեն գյուղի 3-րդ փողոցի թիվ 48 հասցեում սեփականության իրավունքով իրեն պատկանող 0,23հա հողատարածքի վրա ինքնակամ կառուցել է 730,23քմ արտաքին մակերեսով գլխամասային հանգույց, այսինքն կատարել է արարք, որն առաջացնում է պատասխանատվություն նախատեսված  Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154 հոդվածի 1-ին մասի 2-րդ ենթակետով։  Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածով, վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 23-րդ, 32-րդ, 2191 պրիմ, 281-283-րդ հոդվածներով,   

որոշում եմ ՝

1<<Տելիա Մայնինգ>> ՍՊ ընկերությանը   վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154 հոդվածի 1-ին մասի 2-րդ ենթակետով նախատեսված խախտման համար ենթարկել վարչական պատասխանատվության, կիրառել վարչական տույժ` նշանակել տուգանք  200000/երկու հարյուր հազար/ՀՀ դրամի չափով։

2․ <<Տելիա Մայնինգ>> ՍՊ ընկերության կողմից տուգանքը պետք է վճարվի Քաջարանի համայնքապետարանի 900315202151 հաշվեհամարին՝ սույն որոշումը նրան հանձնելու օրվանից ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում: 
3.Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման՝ ՀՀ ԱՆ դատական  ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով:
4.Սույն որոշումը կարող է բողոքարկվել օրենքով սահմանված կարգով:
5.Սույն որոշման օրինակը սահմանված ժամկետում հանձնել
<<Տելիա Մայնինգ>> ՍՊ ընկերությանը։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԱՆՎԵԼ ՓԱՐԱՄԱԶՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Քաջարան, Լեռնագործների 4
0285-3-21-51
qajarancity@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50822043@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՔԱՋԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner