Այսօր: Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024թ.
Քաջարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 62
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 152-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Քաջարան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Քաջարան, 0285-3-21-51, qajarancity@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 հունիսի 2017 թվականի N 152-Ա

ՔԱՋԱՐԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԵԼԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՀՈՂԵՐԻՑ ԿԱՐԵՆ ՂԱԶԱՐՅԱՆԻՆ ՀՈՂԱՄԱՍԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարաման մասին 35-րդ հոդվածի 1-ին մասի  24-րդ կետով   և 42-րդ հոդվածի  4-րդ մասով ,, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին մասով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 12.04.2001թ.,, Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերն օտարելու և օգտագործման տրամադրելու կարգը հաստատելու մասին,, թիվ 286 որոշումը,Քաջարան քաղաքային համայնքի ավագանու 13 դեկտեմբերի 2016թվականի 56-Ա որոշումը և հաշվի առնելով Քաջարան քաղաքի Լեռնագործներ  փողոցի թիվ 17 շենքի 9  բնակարանի բնակիչ Կարեն Ղազարյանի դիմումը`որոշումեմ._

1.Քաջարան քաղաքի Լեռնագործներ  փողոցի թիվ 19/7 հասցեում համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նշանակության  բնակելի կառուցապատման  հողերից 0,0020հա հողամաս կառուցապատման իրավունքով օգտագործման տրամադրել    Լեռնագործներ  փողոցի թիվ 17 շենքի  9 բնակարանի բնակիչ Կարեն Ղազարյանին թիթեղյա ավտոտնակ տեղադրելու համար:

2.Հանձնարարել համայնքապետարանի քաղաքաշինության, բնակարանային ֆոնդի շահագործման, կոմունալ տնտեսության և բարեկարգման բաժնի պետ Վ.Գրիգորյանին` Կարեն Ղազարյանի հետ կնքել հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագիր 25/քսանհինգ/տարի ժամկետով, տարեկան 5000/հինգ հազար /ՀՀդրամ վարձավճարով, ապահովելով գույքային իրավունքների պետական գրանցումը


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԱՆՎԵԼ ՓԱՐԱՄԱԶՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Քաջարան, Լեռնագործների 4
0285-3-21-51
qajarancity@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50822043@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՔԱՋԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner