Այսօր: Չորեքշաբթի, 24 Ապրիլի 2024թ.
Քաջարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 81-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Քաջարան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Քաջարան, 0285-3-21-51, qajarancity@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 փետրվարի 2020 թվականի N 81-Ա

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՔԱՂԱՔ ՔԱՋԱՐԱՆ ԳԱՅԻ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 13 ՀԱՍՑԵՈՒՄ ԳԱՌՆԻԿ ՕՀԱՆՋԱՆՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆԸ, ՕԺԱՆԴԱԿ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ, ԶՈՒԳԱՐԱՆԸ ԵՎ ՀԵՆԱՊԱՏԸ՝ 0.06 ՀԱ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀՈՂԱՄԱՍՈՎ, ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16 կետով, 43-րդ հոդվածի 1-ին մասի 3 կետով, Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ մասով, համաձայն Հայաստանի Հանրապետության Կառավարության 18.05.2006թ. <<Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին>> թիվ 912-Ն, 2003 թվականի ապրիլի 17-ի <<Բազմաբնակարան բնակելի շենքերի, բնակարանների, անհատական բնակելի տների, այգետնակների (ամառանոցների) և դրանց կից շինությունների, առանձին կանգնած հասարակական ու արտադրական նշանակության շինությունների, բազմաբնակարան բնակելի շենքերում տեղակայված հասարակական և արտադրական նշանակության շինությունների տեղադրության (տարածագնահատման գոտիականության) գործակիցները հաստատելու մասին>> թիվ 470-Ն, Քաջարան համայնքի ավագանու 16 մարտի 2018 թվականի N 11 որոշումների, և հաշվի առնելով Քաջարան քաղաքի Աբովյան  փողոց  թիվ  10 շենքի, 12 բնակարանի բնակիչ Գառնիկ Օհանջանյանի դիմումը`

 

 1.ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ք. Քաջարան Գայի  փողոցի թիվ  13   հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող (վկայականN12122019-09-0041) Գառնիկ Օհանջանյանի կողմից ինքնակամ կառուցված 32.25քմ արտաքին /26.82 ք.մ. ներքին/ մակերեսով բնակելի տունը, 14.47 քմ արտաքին /11.4 ք.մ. ներքին/ մակերեսով օժանդակ շինությունը, 1.92քմ արտաքին /1.27 ք.մ. ներքին/ մակերեսով զուգարանը և 5.79ք.մ. մակերեսով հենապատը՝  0.06 հա բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման սպասարկման հողամասով՝ ընդհանուր 928650 (ինը հարյուր քսանութ հազար վեց հարյուր հիսուն) ՀՀ դրամով, որից  32.25x0.13x30000 = 125780 (մեկ հարյուր քսանհինգ հազար յոթ հարյուր ութսուն) ՀՀ դրամ բնակելի տան, (14.47+1.92+5.79)x0.13x20000 = 57670 (հիսունյոթ հազար վեց հարյուր յոթանասուն) ՀՀ դրամ օժանդակ շինության, զուգարանի և հենապատի և 600 x 0.0207x 60000= 745200 (յոթ հարյուր քառասունհինգ հազար երկու հարյուր)  ՀՀ դրամ սպասարկման հողամասի համար  ուղղակի  վաճառքի միջոցով օտարել Գառնիկ Օհանջանյանին:

2. Օրինականացման համար սահմանված վճարները 30-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:

3.Աշխատակազմի քաղաքաշինությանհողի վերահսկողության, կոմունալ տնտեսության տրանսպորտի և համատիրությունների աշխատանքների համակարգման բաժնին` սույն որոշումից բխող գործառույթներն  իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

 

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԱՆՎԵԼ ՓԱՐԱՄԱԶՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Քաջարան, Լեռնագործների 4
0285-3-21-51
qajarancity@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50822043@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՔԱՋԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner