Այսօր: Երեքշաբթի, 23 Ապրիլի 2024թ.
Քաջարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 68
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 99-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Քաջարան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Քաջարան, 0285-3-21-51, qajarancity@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 փետրվարի 2018 թվականի N 99-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻՑ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՕԳՏՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ (ՍԵՐՎԻՏՈՒՏ) ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

     Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 17, 18, 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 50-րդ հոդվածի դրույթներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001թ-ի ապրիլի 21-ի <<Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման , կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին>> N286 որոշումով,  հիմք ընդունելով   ՀՀ  Սյունիքի   մարզի Քաջարան համայնքի ավագանու 2017թ դեկտեմբերի 18- ի  N 20-Ա որոշումը և հաշվի առնելով   <<ԶՊՄԿ>> ՓԲ  Ընկերության  20.08.2013թ-ի գրությունը,

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի վարչական սահմաններում գտնվող, պետական սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողերից և համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի հողերից   <<ԶՊՄԿ>> ՓԲ Ընկերությանը՝ տեխնիկական ջրի ստորգետնյա խողովակաշարի սպասարկման նպատակով, 10 տարի ժամկետով, տրամադրել սահմանափակ օգտվելու իրավունքով` (սերվիտուտ) հետևյալ հողամասերը՝

1.Պետական  սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողերից.

ա/.09-007-2173-0001 կադաստրային ծածկագրով 0,06663հա գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսք՝տարեկան 8300 (ութ հազար երեք հարյուր ) ՀՀ դրամ վարձավճարով.

բ/.09-038-2145-0001 կադաստրային ծածկագրով 0,0869հա գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսք՝տարեկան   (10793.0) ՀՀ դրամ վարձավճարով

գ/. 09-038-2153-0001 կադաստրային ծածկագրով 0,49911հա գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսք՝տարեկան   (   62000   ) ՀՀ դրամ վարձավճարով.

2.Համայնքային սեփականություն հանդիսացող հողերից

 

.09-007-0302-0001 կադաստրային ծածկագրով 0,66985հա բնակավայրերի ընդհանուր օգտագործման  հողատեսք՝տարեկան 83200 (ութսուներեք  հազար երկու հարյուր) ՀՀ դրամ վարձավճարով.

Հանձնարարելհամայնքապետարանիաշխատակազմի քաղաքաշինության, հողի վերահսկողության,կոմունալ տնտեսության, տրանսպորտիևհամատիրություններիաշխատանքներիհամակարգման  բաժնի պետին- <<ԶՊՄԿ>> ՓԲԸ –ի հետ կնքել հողամասերից սահմանափակ օգտվելու իրավունքի պայմանագրեր՝ ապահովելով գույքային իրավունքների պետական գրանցում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԱՆՎԵԼ ՓԱՐԱՄԱԶՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Քաջարան, Լեռնագործների 4
0285-3-21-51
qajarancity@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50822043@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՔԱՋԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner