Այսօր: Ուրբաթ, 19 Ապրիլի 2024թ.
Քաջարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 57
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 309-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Քաջարան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Քաջարան, 0285-3-21-51, qajarancity@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 հունիսի 2022 թվականի N 309-Ա

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԼԵՌՆԱԳՈՐԾՆԵՐ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 21/3 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀՈՂԵՐԻՑ ԵԳՈՐ ՍԵՐԺԻԿԻ ՄԿՐՏՈՒՄՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

    Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարաման մասին 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և 42-րդ հոդվածի 4-րդ մասով» Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին մասով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 12.04.2001թ. «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերն օտարելու և օգտագործման տրամադրելու կարգը հաստատելու մասին» N286 որոշումը, Քաջարան քաղաքային համայնքի ավագանու 26 դեկտեմբերի 2017թվականի 26-Ա որոշումը և հաշվի առնելով Քաջարան քաղաքի Լեռնագործների փողոց թիվ 19 շենքի 48 բնակարանի բնակիչ Եգոր Սերժիկի Մկրտումյանի դիմումը`

 ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1. ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի  Լեռնագործների  փողոցի թիվ 21/3 հասցեում համայնքային սեփականություն հանդիսացող /սեփ վկայական N21062022-09-0027/ բնակավայրերի նշանակության ընդհանուր օգտագործման հողերից 0,002հա հողամաս կառուցապատման իրավունքով օգտագործման տրամադրել Լեռնագործների փողոց թիվ 19 շենքի 48 բնակարանի բնակիչ Եգոր Սերժիկի Մկրտումյանին գեղեցկության սրահ կառուցելու համար:

2.Հանձնարարել համայնքապետարանի քաղաքաշինության,  հողի վերահսկողության, կոմունալ տնտեսության տրանսպորտի և համատիրությունների աշխատանքների համակարգման բաժնի պետ Վ.Գրիգորյանին` Եգոր Սերժիկի Մկրտումյանի հետ կնքել հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագիր 25/քսանհինգ/տարի ժամկետով, տարեկան 20*1500*1,2=36000/երեսունվեց հազար/ ՀՀդրամ վարձավճարով, ապահովելով գույքային իրավունքների պետական գրանցում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԱՆՎԵԼ ՓԱՐԱՄԱԶՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Քաջարան, Լեռնագործների 4
0285-3-21-51
qajarancity@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50822043@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՔԱՋԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner