Քննելով ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի Քաջարան քաղաքի Շիրվանզադե փողոցի թիվ 4 շենքի հարևան տարածքում Արամայիս Դարվինի Համբարձումյանի կողմից կատարված վարչական իրավախախտման վերաբերյալ Քաջարանի համայնքապետարանի աշխատակազմի կողմից 2021 թվականի մարտի 19-ին ներկայացված նյութերը,
պարզեցի`
Վարչական իրավախախտում կատարած Արամայիս Համբարձումյանը ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի Քաջարան քաղաքի Շիրվանզադե փողոցի թիվ 4 շենքի հարևանությամբ՝ համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքի վրա ինքնակամ կառուցել է շինություն 24,0քմ, այսինքն կատարել է արարք, որն առաջացնում է պատասխանատվություն վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ ենթակետին:
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածով, վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 23-րդ, 32-րդ, 2191 պրիմ, 281-283-րդ հոդվածներով,
որոշում եմ ՝
1. Արամայիս Դարվինի Համբարձումյանին վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ ենթակետով նախատեսված խախտման համար ենթարկել վարչական պատասխանատվության, կիրառել վարչական տույժ` նշանակել տուգանք` 400.000 (չորս հարյուր հազար) ՀՀ դրամի չափով:
2. Արամայիս Դարվինի Համբարձումյանի կողմից տուգանքը պետք է վճարվի Քաջարանի համայնքապետարանի 900315202151 հաշվեհամարին սույն որոշումը նրան հանձնելու օրվանից ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում:
3. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման՝ ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով:
4. Սույն որոշումը կարող է բողոքարկվել օրենքով սահմանված կարգով:
5. Սույն որոշման օրինակը սահմանված ժամկետում հանձնել Արամայիս Դարվինի Համբարձումյանին