Այսօր: Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024թ.
Քաջարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 60
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 205-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Քաջարան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Քաջարան, 0285-3-21-51, qajarancity@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

03 հուլիսի 2018 թվականի N 205-Ա

ՎԱՐՉԱԿԱՆ ՏՈՒՅԺ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Քննելով ՀՀ Սյունիքի մարզի  Քաջարան համայնքի Բաբիկավան գյուղի  տարածքում <ԱՐԱՑ> ՍՊԸ-ի կողմից կատարված վարչական իրավախախտման վերաբերյալ Քաջարանի    համայնքապետարանի աշխատակազմի   կողմից 2018 թվականի հունիսի 22-ին ներկայացված նյութերը, պարզեցի`

 Վարչական իրավախախտում կատարած <ԱՐԱՑ> ՍՊԸ-ն՝ ՀՀ Սյունիքի մարզի   Քաջարան համայնքի  Բաբիկավան գյուղի  4-րդ փողոցի թիվ 112 հասցեում գտվող  Աշոտ Մարտիրոսյանի սեփականությունը հադնիսացող և վերջինիս կողմից ԱՐԱՑ> ՍՊԸ-ին  հողօգտագործման /վարձակալության/ իրավունքով տրամադրած 0,4 հա էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենակառուցվածքների օբյեկտների հողամասում ինքնակամ  կառուցել է մոտ 95 միավոր հենակետեր, յուրաքանչյուրը 0,03 քմ, ընհանուր 2,8քմ,  այսինքն կատարել է արարք, որն առաջացնում է պատասխանատվություն վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածին: 
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածով, վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 23-րդ, 32-րդ, 2191
 պրիմ, 281-283-րդ հոդվածներով,  որոշում եմ ՝

 

 ԱՐԱՑ> ՍՊԸ-ին  վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված խախտման համար ենթարկել վարչական պատասխանատվության, կիրառել վարչական տույժ` նշանակել տուգանք` 200.000 ( երկու հարյուր հազար) ՀՀ դրամի չափով:
2. ԱՐԱՑ> ՍՊԸ-ի կողմից տուգանքը պետք է վճարվի Քաջարանի համայնքապետարանի 900315202151 հաշվեհամարին սույն որոշումը նրան հանձնելու օրվանից ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում: 
3. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման՝ ՀՀ ԱՆ դատական  ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով:
4.Սույն որոշումը կարող է բողոքարկվել օրենքով սահմանված կարգով:
5. Սույն որոշման օրինակը սահմանված ժամկետում հանձնել ԱՐԱՑ> ՍՊԸ-ին:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԱՆՎԵԼ ՓԱՐԱՄԱԶՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Քաջարան, Լեռնագործների 4
0285-3-21-51
qajarancity@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50822043@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՔԱՋԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner