Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Քաջարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 45
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 348-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Քաջարան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Քաջարան, 0285-3-21-51, qajarancity@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

08 օգոստոսի 2022 թվականի N 348-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ՊԱՍՏԱՌՆԵՐ, ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ՏՊԱԳԻՐ ԵՎ ԱՅԼ ՆՅՈՒԹԵՐ ՓԱԿՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՎՃԱՐ ՏԵՂԵՐ ԱՌԱՆՁՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և Հայաստանի Հանրապետության Ընտրական օրենսգրքի 21-րդ հոդվածի 3-րդ մասով՝  որոշում եմ՝

1․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքում 2022 թվականի սեպտեմբերի 25-ին համայնքի ավագանու համամասնական ընտրությունների մասնակիցների քարոզչական պաստառները և քարոզչական տպագիր և այլնյութերը փակցնելու համար Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի տարածքում առանձնացնել հետևյալ անվճար տեղերը՝  բոլոր մասնակիցների համար ապահովելով հավասար հնարավորություններ (հավասար մակերես).

  1. Քաջարան համայնքի Աբովյան փողոցի թիվ 4 շենքի դեպի փողոցը հարող պատը-20,0 քմ,
  2. Քաջարան համայնքի Հյուրանոցի աստիճանավանդակների հենապատը-12,0 քմ,
  3. Քաջարան համայնքի Կենտրոնական կամրջի դիմացի  հենապատը-40,0 քմ,
  4. Քաջարան համայնքի Խանջյան փողոցի թիվ 6 շենքի դիմացի նախկին բուլեռատան հարող պատը-25,0 քմ,
  5. Քաջարան համայնքի Տերյան փողոցի թիվ 2 շենքի դեպի փողոցը հարող պատը-50,0 քմ,
  6. Քաջարան համայնքի Լեռնագործների փողոցի թիվ 1 շենքի կողային մասը/արևելյան/ 30,0քմ,
  7. Քաջարան համայնքի Կավճուտ գյուղում՝ խաղասրահի ճակատային մասում, 6քմ./սեփականատիրոջ համաձայնությամբ/,
  8. Քաջարան համայնքի Լեռնաձոր գյուղում, թաղամաս 3 շենք 8 հասցեում գտնվող շենքի պատին, 20քմ,
  9. Քաջարան համայնքի Գեղի գյուղի 4-րդ փողոց, շենք 2 հասցեում գտնվող ակումբի շենքի դիմային պատի վրա, 12քմ,
  10. Քաջարան համայնքի Գետիշեն գյուղի 1-ին փողոցում գտնվող կենցաղի տան շենքի դիմային պատի վրա,
  11. Քաջարան համայնքի Անդոկավան գյուղում՝ ավտոբուսի կանգառի կողային պատին, 5քմ,
  12. Քաջարան համայնքի Ձագիկավան գյուղում՝ հին խանութի շենքի դիմային մասում, 6քմ,
  13. Քաջարան համայնքի Քաջարանց գյուղի տարածքում գտնվող հանդիսությունների սրահի դիմային պատի վրա:

2. Սույն որոշման մասին տեղեկացնել բնակչության պետական ռեգիստրը վարող Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմնին, թիվ 35 տարածքային ընտրական հանձնաժողովին և տեղամասային կենտրոնի տարածքը տիրապետողին:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:

 

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԱՆՎԵԼ ՓԱՐԱՄԱԶՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Քաջարան, Լեռնագործների 4
0285-3-21-51
qajarancity@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50822043@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՔԱՋԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner