Այսօր: Հինգշաբթի, 15 Ապրիլի 2021թ.
Քաջարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 17
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 48-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 48-Ա


Զեկ. ՄԱԳԱՂԱՏ ԱՎԵՏԻՍՅԱՆ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ, ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԸ, ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ, ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ԵՎ ՔԱՋԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԸ, ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ, ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանին որոշում է՝

 

1.  Հաստատել «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարանի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկի կառուցվածքը, աշխատողների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը՝ համաձայն N1 և N2 հավելվածների.

2.  Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ենթակայության «Քաջարանի թիվ 1 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի աշխատողների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը՝ համաձայն N3 հավելվածի.

3.    Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ենթակայության «Քաջարանի արվեստի դպրոց» ՀՈԱԿ-ի աշխատողների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը՝ համաձայն N4 հավելվածի.

4.    Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ենթակայության «Քաջարանի գրադարանային միավորում» ՀՈԱԿ-ի աշխատողների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը՝ համաձայն N5 հավելվածի.

5.    Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ենթակայության «Լեռնաձորի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի աշխատողների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը՝ համաձայն N6 հավելվածի.

6.   Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ենթակայության «Քաջարան համայնքի կոմունալ տնտեսություն» ՓԲԸ-ի կառուցվածքը, աշխատողների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը՝ համաձայն N7 և N8 հավելվածների.

7.     Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանու 2017 թվականի նոյեմբերի 17-ի N4-Ն, 2017 թվականի դեկտեմբերի  18-ի N8-Ա, 2018 թվականի հունվարի 31-ի N3-Ա, 2018 թվականի հունվարի 31-ի N4-Ա, 2018 թվականի մայիսի 21-ի N26-Ա, 2018 թվականի օգոստոսի  24-ի N46-Ա, 2018 թվականի դեկտեմբերի  21-ի N66-Ա, 2019 թվականի փետրվարի 08-ի N4-Ա, 2019 թվականի մարտի 06-ի N10-Ա, 2019 թվականի մայիսի 08-ի N17-Ա, 2019 թվականի հուլիսի 30-ի N29-Ա, 2019 թվականի սեպտեմբերի 19-ի N34-Ա և 2019 թվականի սեպտեմբերի 19-ի N38-Ա որոշումները:

8.   Դիմել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն՝ սույն որոշմամբ հաստատված N2 հավելվածի համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում համապատասխան փոփոխություններ կատարելու առաջարկությամբ։

9.   Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունվարի 1-ից, բացառությամբ սույն որոշմամբ հաստատված N2 հավելվածի համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում կատարված համապատասխան փոփոխությունների վերաբերյալ դրույթների, որոնք ուժի մեջ են մտնում Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարանի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում համապատասխան փոփոխությունների մասին Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի համապատասխան հրամանն ուժի մեջ մտնելու պահից:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԱՆՎԵԼ ՓԱՐԱՄԱԶՅԱՆ


Նախագիծ կազմող ՄԱԳԱՂԱՏ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Քաջարան,Լեռնագործների 4
0285-3-21-81
qajarancity@mail.ru , qajaran.syuniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2021 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՔԱՋԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 204
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner