Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 38-րդ հոդվածով, Հողային օրենսգրքի 9-րդ հոդվածով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 17-ի «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսական նշանակության հողերի հողատեսքերի փոփոխման կարգը հաստատելու մասին» թիվ 1066-Ն որոշման.
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ
1.Քաջարան համայնքի Գեղի գյուղում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության ցածրարժեք 5-րդ կարգի արոտներից 0.233 հա /կադաստրային ծածկագիր 09-026-0006-0017/ հողամասի հողատեսքը փոխադրել ավելի բարձրարժեք հողատեսքի՝ 5-րդ կարգի վարելահողերի՝ գյուղատնտեսությամբ զբաղվելու նպատակով:
2.Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով: